Մհեր Սեդրակյանը համոզված է՝ իր դեմ արշավը իշխանական շրջանակների պատվերով է. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Mher Sedrakyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի և լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել:

Հաշվի առնելով Մհեր Սեդրակյանի անձը` նրա դեպքում «հրահրել» ասվածը ենթադրում է նրան մոտենալը և ցանկացած հարց տալը: Մհեր Սեդրակյանն այն պատգամավորների շարքին է դասվում, որոնց բավական է՝ լրագրողը մոտենա և որևէ տհաճ հարց ուղղի, աղմուկը երաշխավորված է: «ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս Մհեր Սեդրակյանը իր դեմ կազմակերպված ինչ-որ սադրանքի մասին է ակնարկել:

«Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի՞ ասում, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի համ ընկերություն անել, համ ընկերոջը թիկունքից խփել»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20