Մոսկվան շատ շուտով Իրանին կմատակարարի С-300 ԶՀՀ-ներ

- in Հասարակություն
Zenq

Մոսկվան մոտ ժամանակներս Իրանին կմատակարարի С-300 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ): Այս մասին RIA Novosti-ին ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:

«Փոխադրումները կսկսվեն ամենամոտ ժամանակներս»,- հայտարարել է Քաբուլովը: Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը հայտարարել է, որ ռուսական С-300 համալիրների առաջին խմբաքանակը կփոխադրվի 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում:

Ռուսաստանն ու Իրանը С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել են 2007 թվականին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. ապրիլին հրաման ստորագրեց այդ համալիրներն Իրանին մատակարարելու վրա դրված արգելքը չեղարկելու մասին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20