Մոսկվան և Թեհրանը առանց վիզայի ռեժիմի առաջին քայլերն են արել

- in Հասարակություն
Iran

Ռուսաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի թեթևացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը հանդիսանում է ռուս զբոսաշրջիկների համար վիզան վերացնելու առաջին քայլը, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

ՌԴ ԱԳ նախարարությունը հուվարի վերջին հայտարարել է, որ 2016 թվականի փետրվարի 6-ից ուժի մեջ կմտնի 2015 թվականի նոյեմբերի 23-ին Թերհանում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների որոշակի կատեգորիայի քաղաքացիների փոխադարձ այցելությունների պայմանների պարզեցում:

Դեսպանը հույս է հայտնել, որ «զբոսաշրջության իրանական կազմակերպությունը» Իրանի ՆԳՆ խնդրանք կուղարկի, ռուսաստանցի զբոսաշրջիկներից վիզան վերացնելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20