Նախորդ տարի Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է երկիր ժամանողների թվին

Migracia

Անցյալ տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 2 մլն 709 հազար 273 մարդ: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնողների թիվը կազմել է 2 մլն 752 հազար 711: Այս մասին տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«2015թ-ի հունվար-դեկտեմբերին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը, այսինքն` հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետության ժամանումների թվին, կազմել է 43 հազար: Այս ցուցանիշը 1800-ով կամ 4,2 տոկոսով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից»,-ասաց Գագիկ Եգանյանը:

Տարվա ընթացքում միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ արձանագրվել է հունիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Դրական մնացորդի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է դեկտեմբերին` կազմելով 25 հազար 844, նախորդ տարվա նույն ամսվա 28 հազար 600-ի դիմաց:

2015 թվականի հունվար-դեկտեմբերին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 48 հազար 900-ով, կամ 0,9 տոկոսով և կազմել 5 մլն 462 հազար:

2015 թվականի հունվար-դեկտեմբերին օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 35,6 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,5 տոկոսի դիմաց:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.