ՆԱՏՕ-ի չորս ռազմանավ մուտք է գործել Բաթումի նավահանգիստ

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ի չորս ռազմանավեր այսօր մուտք են գործել Բաթումի նավահանգիստ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն:

«Սա առաջին դեպքն է, երբ մեր նավահանգիստ են մուտք գործում այդքան մեծ անձնակազմ ունեցող նավեր։ Այցի ընթացքում պլանավորված է անցկացնել մի շարք հանդիպումներ, մշակութային միջոցառումներ, համատեղ վարժանքներ։ Այդ նավերի ժամանումը ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի հետ սերտորեն համագործակցելու խոր ցանկությունը»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի նավերը նավահանգստում կմնան մինչև փետրվարի 15-ը։ «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ վաղը պաշտոնական այցով Բաթում կժամանի դերծովակալ Ջոջիո Լացիոն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20