Շաբաթվա անեկդոտը. Սաշիկն ու ուրախ մարդը

Sashik Sargsyan

Մի մարդ զանգում է Սաշիկին, ասում՝ բարեւ ձեզ, դուք Սաշիկն ե՞ք։

Սաշիկն էլ՝ Հա՛։

Էս մարդն ասում է՝ Ես գյումրեցի եմ, երկրաշարժի ժամանակ մեր տունը փլվեց, էսքան տարի տուն չունեի, վերջերս տուն ստացա։

Սաշիկն էլ թե՝ Է, հետո՞։

Էս մարդը շարունակում է՝ տղես վերջերս ինստիտուտ ընդունվեց, աղջիկս էլ պսակվեց, շատ լավ փեսա ունեմ, հեսա թոռ էլ եմ ունենալու։

Սաշիկը՝ Իաաա, հետո՞։

Էս մարդն էլ՝ Էս քանի օրը շատ լավ աշխատանք եմ գտել բարձր աշխատավարձով։

Սաշիկը՝ Բայց ընչի՞ ես զանգել՝ ինձ պատմու՞մ որ, արա՛։

Էս մարդը՝ Լսիր, դու Սաշիկը չե՞ս։

Սաշիկ – Հա՛, Սաշիկն եմ, հետո՞։

Մարդ – Դե բա Սաշիկն ես, ես էլ զանգել եմ՝ ուրախությունս հետդ կիսեմ։

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից 

Spread the love
  • 375
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.