Շուշան Պետրոսյանի և Շմայսի համար լայն ասպարեզ է բացվում

- in Մամուլ
Shushan Petrosyan

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտական ձախողումներին և այդ կապակցությամբ հնչող քննադատություններին՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, թե դիվանագետներին քննադատելն անբարոյականության է, «քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ»:

«ՉԻ» – Փաստորեն ունիվերսալ ձևը գտնվել է: Ով չի ուզում, որ իր ղեկավարած ոլորտը քննադատեն՝ պիտի իր ենթականերին «զինվորներ» անվանի: Օրինակ՝ ոստիկանները, դատավորներն ու դատախազները «նույն զինվորներն են», ուղղակի՝ իրավապահ ոլորտում, պատգամավորները նույն զինվորներն են, ուղղակի՝ օրենսդրության ոլորտում և այլն:

Իսկ զինվորներին, իհարկե, քննադատել չի կարելի, որովհետև բանակը մեր սրբությունն է:

Պատկերացնո՞ւմ եք, թե գործունեության ինչ լայն ասպարեզ է բացվում Շուշան Պետրոսյանի և Շմայսի համար: Նրանք ստիպված կլինեն շատ ծանրաբեռնված աշխատել, ընդ որում՝ բոլորի աչքերը հանելու համար Շուշան Պետրոսյանին անհրաժեշտ կլինի առնվազն 50-160 մատ, իսկ Շմայսին՝ իր բաժին գործն անելու համար, առնվազն… Լավ, էական չէ: Կարևորը՝ որ ոչ մեկին քննադատել չի կարելի: Անբարոյականություն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20