Շտայնմայերը՝ ի պատասխան սառը պատերազմի մասին Մեդվեդևի հայտարարության

- in Հասարակություն
Dmitri Medvedev

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատասխանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ սառը պատերազմի վերադարձի մասին: 

«Մենք հաստատ սառը պատերազմի վիճակում չենք: Ես նրա խոսքերն այս կերպ հասկացա՝ մենք պետք է փորձենք խուսափել սառը պատերազմին վերադառնալուց»,- հստակեցրել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ այսօր Մյունխենում Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ոչ բարեկամական է և փակ:

Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ելույթի ժամանակ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին լքել է դահլիճը: Այս մասին հաղորդել է «Վեդոմոստի» թերթի թղթակից Պյոտր Կոզլովը Facebook-ի իր էջում:

Լուսանկարում Սաակաշվիլին հեռանում է դահլիճից, իսկ Ռուսաստանի վարչապետը այդ պահին գտնվում է բեմում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20