Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. մահացածները երիտասարդներ են

- in Հասարակություն
vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում BMW 745i մակնիշի 10 TT 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից տեղում զոհվել է ավտոմեքենայի վարորդ ՝ 1989 թ. ծնված Հ. Դ.-ն, իսկ ուղևորներից մեկը (անձը չի հաջողվել պարզել) զոհվել է հոսպիտալացման ճանապրհին:

Բժիշկները մյուս երկու ուղևորների՝ 1991թ. ծնված Գ. Ա.-ի և 1982 թ. ծնված Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20