Ոստիկանությունն անցած երեք օրում բացահայտել է գողության 29 դեպք

- in Իրավունք
Vostikan

Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 21 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 30-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 26-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 9 դեպքից 8-ը: Բացահայտվել է գողության 29, յուրացման և խուլիգանության 3-ական, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20