Ովքե՞ր ունեն բնակելի տարածություն ստանալու իրավունք

Tun

iravaban.net-ը գրում է. «2015 թվականի ՀՀ կառարության թիվ 1069–Ն որոշման 1–ին հավելվածի համաձայն սահմանված է.

Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող, ժամանակավոր կացարանում կամ հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող հետևյալ անձինք (խմբերը)`

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է 0-ից` որպես սատարող ընտանիք.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող հետևյալ անձինք (ընտանիքները):

Spread the love