Որն է Ռուսաստանի իրական օրակարգը Սիրիայում

- in Հրապարակ
Rus zinvor

Երբ Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերին զորքեր ուղարկեց Սիրիա, ակնհայտ նպատակը նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելն էր ընդդեմ հակադիր ուժերի՝ ներառյալ ԴԱԻՇ-ի։

Այնուամենայնիվ, արագորեն ակնհայտ դարձավ, որ շատ ավելի բարդ ռազմավարություն է խաղի հիմքում։ Աշխարհն անհամբերությամբ սպասում է՝ տեսնելու, թե Թուրքիան զորքեր կուղարկի՞ Սիրիա։ Stratfor վերլուծական ընկերության՝ գլոբալ վերլուծության հարցերով փոխնախագահ Ռևա Բհալլան պարզաբանում է Սիրիայում ծավալվող աշխարհաքաղաքական դինամիկան TRT World-ի եթերում։

Բհալլան մանրամասնում է Ռուսաստանի հաշվարկված ռազմավարության նրբությունները։

Հարցին՝ մենք մո՞տ եք տեսնելու օտարերկրյա ցամաքային զորքեր Սիրիայում, փորձագետը նշել է, որ իր կարծիքով՝ այս տարի անխուսափելիորեն թուրքական զորքեր կտեսնեք Սիրիայի հյուսիսում։ Դա իրական խնդիր է Թուրքիայի համար, քանի որ երբ Թուրքիան տեսնի հյուսիսային Սիրիայում քրդական տարածքների ընդլայնում իր սահմանին, նա չի կարող հաշտվել դրա հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է առաջ շարժվել արդարացմամբ, թե ուզում է մաքրել տարածքները ԴԱԻՇ-ից։

Սակայն նա նշել է, որ ցամաքային գործողության կողմնակիցներն ակնկալում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությունը, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ փոխըմբռնման անհրաժեշտություն ունի լայնածավալ գործողության հարցում՝ հաստատելու համար անվտանգության գոտի, որը պնդում է Թուրքիան։

Ինչ վերաբերում է Սիրիայում Ռուսաստանի շահերին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանի խաղն այնտեղ չափազանց բարդ է։ Ռուսաստանը լավ գիտի, թե որքան զգայուն է Թուքիան քրդական հարցում։ Երբ անցած շաբաթ Մոսկվան Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացեց, և հրավիրեցին Դոնբասի ներկայացուցիչների, այդ կերպ մեսիջ ուղարկեց Թուրքիային Անկարայի սպառնալիքի տակ գտնվող քուրդ զինյալների աջակցության անսահմանափակ լինելու վերաբերյալ։ Ռուսաստանը գիտի, որ Թուրքիային մի կողմ է հրում, իսկ այդ դեպքում Թուրքիան ԱՄՆ-ին ասելու է, որ դա ազգային հարց է, և պետք է ինքն առաջ շարժվի, իսկ ԱՄՆ-ն իր հերթին հայտնելու է երրորդ համաշխարհային պատերազմ թույլ չտալու ցանկություն, արդյունքում ստացվում է, որ ԱՄՆ-ը երկխոսության է դուրս գալու Ռուսաստանի հետ, ինչին էլ վերջինս ձգտում է։

Սիրիան, իհարկե, ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, սակայն Ռուսաստանը ցանկանում է տեսնել, թե որքան է պատրաստվում օգնել ԱՄՆ-ն Ուկրաինային, և բանակցել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցերի շուրջ՝ Սիրիան օգտագործելով որպես զենք։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20