Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ոլորտում սահմանված տուգանքների չափերը

mayrughi

iravaban.net–ի փոխանցմամբ՝ ԱՊՊԱ ոլորտում սահմանված տուգանքներն են`

ՀՀ տարածքում հաշվառված ավտոմեքենայի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100.000 ՀՀ դրամ , Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 ՀՀ դրամ:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20 հազար ՀՀ դրամով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20