Որքան կապիտալ ունեն ՀՀ բանկերը (վարկանիշ)

Dram

ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են իրենց միջանկյալ եռամսյակային հաշվետվությունները՝ 2015թ. 4-րդ եռամսյակի համար։ Ճիշտ է, դրանք դեռևս աուդիտ չանցած հաշվետվություններ են, սակայն այս տվյալների հիման վրա կարելի է կարծիք կազմել ՀՀ առևտրային բանկերի ցուցանիշների վերաբերյալ։ Այս մասին գրում է b4b.am

Սկսենք ՀՀ բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալից։ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջը՝ նվազագույնը 30 մլրդ դրամ, վերաբերում է հենց այս ցուցանիշին, թեպետ մի շարք հրապարակումներում սխալմամբ հիմնվում են սեփական կապիտալի մեծության վրա (որն ուրիշ ցուցանիշ է)։

normativ-capital1

Ինչպես տեսնում եք, նախորդ տարվա վերջի դրությամբ ԿԲ պահանջին համապատասխանում են թվով 6 բանկեր։ Առաջին տեղում Ամերիաբանկն է, որի նորմատիվային կապիտալի մեծությունը գերազանցում է 60 մլրդ դրամը։ Առաջատար հնգյակին գումարվել է նաև Ինեկոբանկը, որը 2015-ի դեկտեմբերին ձեռք բերեց ՊրոԿրեդիտ-Հայաստան բանկը (Ինեկոբանկի հաշվետվության թվերը ներառում են այս կոնսոլիդացիան)։

Մնացած բանկերը կա՛մ պետք է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը իրենց նորմատիվային կապիտալը հասցնեն առնվազն 30 մլրդ դրամի, կամ ձուլվեն։

Ներկայացնենք նաև ՀՀ առևտրային բանկերի սեփական կապիտալի ցուցանիշները։

Ինչպես տեսնում  եք, առաջատարները այստեղ նույնն են, միայն փոխվել է որոշների հերթականությունը։ Օրինակ՝ ՎՏԲ-Հայաստան բանկը նորմատիվային կապիտալի մեծությամբ 3-րդն է, սեփական կապիտալի մեծությամբ՝ 5-րդը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.