Ուկրաինան ու Թուրքիան կարող են հաստատել ռազմական համագործակցություն

Hotel Ukraine. Kiev, Ukraine

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Անկարան ու Կիևը կարող են հաստատել ռազմական համագործակցություն:

«Անկասկած է, որ հնարավոր է անվտանգության ու պաշտպանության ոլորտում ամեն տիպի համագործակցություն»։ Կլիմկինը նաև կոչ է արել ամրապնդել այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունները՝ հավելելով, որ Ուկրաինայի ու Թուրքիայի գործընկերությունը Սև ծովում անվտանգության անկյունաքարն է։

Կլիմկինը հավելել է, որ անհրաժեշտ է պայքարել տարածաշրջանի ապագայի համար, և որ Թուրքիայի հետ գործընկերությունը պահանջվում է Ռուսաստանի ազդեցության զսպման համար։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.