Չափավոր սթրեսն օգնում է նիհարել

- in Հասարակություն
Dzver

Երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար: Իսկ շագանակագույն ճարպի բջիջների աճն օգնում է պայքարել ճարպակալման դեմ:

Այսպես, հոգեբանական սթրեսի պայմաններում օրգանիզմն ավելի արագ է ազատվում կալորիաներից: Հնարավոր է՝ գիտնականների բացահայտումը բերի քաշի նվազեցման նոր ծրագրերի մշակման:

Հետազոտությանը մասնակցել է 5 առողջ կին: Նրանց խնդրել են մաթեմատիկայի կարճ թեստ լրացնել: Մասնագետները հետևել են կանանց օրգանիզմում կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակներին և շագանակագույն ճարպի ջերմաստիճանին: Հետո մասնակիցներին հանգստացնող հոլովակ են ցուցադրել:

Գիտնականները նկատել են՝ կանանց մոտ ինտենսիվ սթրեսային արձագանք առաջացել է արդեն փորձի սպասումի ժամանակ: Կորտիզոլի մակարդակն աճել է, և շագանակագույն ճարպի ջերմաստիճանը բարձրացել է: Դա խոսում է այն մասին, որ օրգանիզմն ակտիվորեն կալորիաներ է այրել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20