Պաշտպանության բանակի զորամասերի պատժիչ քայլերը ճնշել են հակառակորդի ակտիվությունը

zenq

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի վերոնշյալից, Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 (30 արկ) և 82 (9 արկ) միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20