Պարզվել է Վահան Շիրխանյանի կնոջը վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը

Vahan Shirxanyan

Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի գործի շրջանակներում կալանավորված ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ` Բուրաստան Շիրխանյանի վրաերթի ենթարկվելու մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանությունում:

ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ոստիկանությունից նման ահազանգ ստացվել է, կատարվում է քննություն։ «Վարորդի ինքնությունը հայտնի է, կատարվում է քննություն վրաերթի հանգամանքները պարզելու համար»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, վրաերթի մասին տեղեկությունը հրապարակած armtimes.com կայքի տվյալներով, Բուրաստան Շիրխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին կայքին հայտնել է նրա որդին` հրաժարվելով, սակայն, ասել, թե որ հիվանդանոցում է գտնվում տուժողը:

Spread the love