Պենտագոնը նախազգուշացրել է համաշխարհային գերտերությունների նոր դիմակայության մասին

- in Հասարակություն
USA

Ռուսաստանի և Չինաստանի ամրապնդումը հանգեցնում է համաշխարհային գերտերությունների նոր դիմակայության: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերթ Ուորքը:

«Այսօր մենք բախվում ենք վերածնվող, ռևանշիստական Ռուսաստանի և զարգացող Չինաստանի հետ: Դա հանգեցնոմ է գերտերությունների դիմակայության վերադարձի»,- ասել է Ուորքը: Նրա խոսքով՝ համաշխարհային ասպարեզում նման փոփոխությունները ԱՄՆ-ը համարում է լուրջ մարտահրավերներ՝ ուղղված ապագայի անվտանգությանը:

Պենտագոնի փոխնախարարը Մոսկվայի և Պեկինի քաղաքականությունը գնահատել է որպես «ավելի ու ավելի ագրեսիվ»: Մասնավորապես, խոսքը «ՆԱՏՕ-ին սահմանակից իր արևմտյան սահմաններին» Ռուսաստանի գործողությունների մասին է և Հարավ-Չինական ծովում Չինաստանի կողմից արհեստական կղզիների կառուցման:

«Արդյունքում պաշտպանության նախարարությունում մենք պետք է պատրաստ լինենք առաջիկա 25 տարիների ուժգնացող մրցակցության շրջանին»,- նախազգուշացրել է Ուորքը:

Իր հերթին, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը չի բացառել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կվերադառնան սառը պատերազմի ժամանակներին:

Spread the love