Պենտագոնը և ԿՀՎ-ն Օբամային կոչ են արել «Ռուսաստանի համար անախորժություններ ստեղծել»

- in Հրապարակ
Pentagon

Պենտագոնի ղեկավարությունը և ԿՀՎ-ն Սիրիայի հրադադարի խափանման դեպքում պահանջում են պատրաստել «պլան Բ», հայտնում է The Wall Street Journal-ը: Նրանք առաջարկում են ուժեղացնել սիրիական իշխանությունների դեմ կռվող զինյալների աջակցությունը:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, ԱՄՆ զինված ուժերի համատեղ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ինչպես նաև ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը համոզված են, որ հրադադարը կընդհատվի և դա տեղի կունենա Մոսկվայի մեղքով: Սպիտակ տանը տեղի ունեցած ժողովում նրանք կոչ են արել «Ռուսաստանի համար ստեղծել լուրջ անախորժություններ»,- WSJ-ին հայտնել է ԱՄՆ նախագահի վարչության աղբյուրը:

Ինչպես սպասվում է` Քարտերը և Դանֆորդը Բարաք Օբամային կուղարկեն «պլան Բ»-ի վերաբերյալ պաշտոնական առաջարկություններ: Այդ պլանի շուրջ քննարկումներն արդեն ընթանում են: Սպիտակ տանը քննարկվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հետախուզական աջակցություն Սիրիայի «չափավոր ընդդիմությանը», ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20