Պուտինը չի պլանավորում հանդիպել Էրդողանի հետ

- in Միջազգային
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում չի հանդիպել և չի պլանավորում որևէ շփում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որևէ շփում չի եղել։ Ինձ հայտնի չէ, որ պլանավորվել է որևէ շփում»,- ասել է նա։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի պլանավորում հանդիպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ բան չի արել Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, և որ ամեն ինչ գալիս է Թուրքիայից, ինչն էլ խորին ափսոսանք է հարուցում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20