Պուտինը սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անհանգստություն է հայտնել՝ կապված ռուսական միջուկային զենքի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սթոլթենբերգի խոսքով՝ «ամեն դեպքում սպառնում է» դրա կիրառմամբ։

«Իսկ ռուսական զորքերը ցուցադրաբար համապատասխան զորավարժություններ են անցկացնում»,- հայտնել է նա Bild պարբերականին։

Սթոլթենբերգը հստակ հասկացրել է, որ ՆԱՏՕ-ն հանգիստ չի հետևի միջուկային սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ չի կարելի իջեցել «շեմը»՝ միջուկային զենքի կիրառման համար։

«Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, այն կլինի զսպման մեր քաղաքականության մաս»,- նշել է Սթոլթենբեգը։

Դաշինքի գլխավոր քարտուղարը, սակայն, Ռուսաստանին թշնամի չի անվանել, ինչպես, նրա խոսքով, արել է դա Պուտինը դաշինքի նկատմամբ։

«Աշխարհը չափազանց բարդ է՝ այն բարեկամների և թշնամիների բաժանելու համար։ Առանց Ռուսաստանի մենք չենք կարող լուծել խոշորագույն հակամարտությունները»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկատարելագործի իր միջուկային զենքը որպես զսպման գործոն։

Spread the love