Պուտինն ու Օբաման պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը գերատեսչությունների գծով

- in Հասարակություն
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսային խոսակցության ընթացքում նշել են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչների ամուր աշխատանքային կապերի անհրաժեշտությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո քարտուղարության հաղորդագրությանը:

«Ռուսաստանի նախագահը նորից ընդգծել է միասնական, հակաահաբեկչական ճակատի ստեղծման կարևորությունը երկակի գործառույթներից հրաժարվելու դեպքում:Հատուկ նշվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչների ամուր աշխատանքային կապերի ստեղծման անհրաժեշտությունը, որը թույլ կտար ծրագրված և հաջող պայքար վարել ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են ակտիվացնել դիվանագիտական հարաբերությունների և այլ կառույցների գծով համագործակցությունը` Մյունխենում ընդունված Սիրիայի աջակցության միջազգային խմբի հայտարարության իրականացման նպատակով: Նշվում է, որ ԱՄՆ և ՌԴ ղեկավարների զրույցը բաց ու գործնական բնույթ է կրել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախաձեռնությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...