Ռազմական լուծում չկա այս հակամարտությանը. Շվեդիայի ԱԳ նախարարը Արցախի խնդրի մասին

LGHH

Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով:

Այս մասին Երևանում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան: «Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղ ի հիմնահարցը, սա լավ առիթ էր մեզ համար հասկանալու, թե ձեր կողմից ինչպես է այս խնդիրը ընկալվում: Պետք է նշեմ, որ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը և պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ երկու կողմերին էլ հորդորում են աշխատել այս թնջուկի խաղաղ լուծման ուղղությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20