Ռենդ Փոլն ու Ռիկ Սանտորումը դադարեցրել են նախագահական ընտրարշավը

- in Ընտրություններ
USA

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Ռենդ Փոլը հայտարարել է իր ընտրարշավը դադարեցնելու մասին:

Փետրվարի 1-ին Այովայում տեղի ունեցած նախնական քվեարկության ժամանակ Ռենդ Փոլը հավաքել է ձայների ընդամենը 4.54 տոկոսը՝ ավելի քան 20 տոկոսով հետ մնալով Տեխասից սենատոր Ռեդ Քրուզից:

Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր, հանրապետական Ռիկ Սանտորումը մտադիր է դուրս գալ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախընտրական պայքարից։

Ինչպես հաստատում է հեռուստաալիքը՝ Սանտորումը, ով ընտրարշավի ոչ առաջատարների դիրքերում է, շատ շուտով պաշտոնապես կհայտարարի իր որոշման մասին։

Սանտորումը կդառնա երրորդ հանրապետականը, ով կլքի արշավը Այովայում անցկացված ներկուսակցական նախնական ընտրություններից հետո։

Spread the love