Ռուսաստանը զորավարժությունների ժամանակ մշակել է Շվեդիային ուղղված միջուկային հարված

- in Միջազգային
Inqnatir

Ռուսաստանի զինված ուժերը 2013-ին անցկացրել են զորավարժություններ, որոնց ժամանակ Շվեդիային միջուկային հարված հասցնելու իմիտացիա են արել: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի զեկույցում, որը հրապարակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում:

«Մասշտաբային վերազինման շրջանակներում Ռուսաստանի ռազմական մաևրերը և զորավարժությունները հասել են սառը պատերազմի ժամանակներից ի վեր չտեսնված մակարդակի: Վերջին 3 տարում Ռուսաստանն իրականացրել է անվազն 18 մասշտաբային զորավարժություն, դրանցից որոշներին մասնակցել է ավելի քան 100 հազար զինծառայող: Այդ զորավարժություններն իրենց մեջ ներառել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գործընկերներին ուղղված միջուկային հարվածներ» ,- ասվում է զեկույցում:

Զորավարժությունները տեղի են ունեցել Ստոկհոլմի արշիպելագի արևելյան սահմանի մոտ և առաջացրել ԶԼՄ-ների բուռն արձագանքը, քանի որ շվեդ զինվորականներն այդ ժամանակ չեն կարողացել օպերատիվ կերպով արձագանքել դրանց՝ զինծառայողներից շատերի՝ այդ ժամանակ արձակուրդում լինելու պատճառով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20