Ռուսաստանը Սիրիայում ռազմական պայմաններում առաջին անգամ փորձարկում է նորագույն կործանիչներ

- in Միջազգային
Inqnatir

Ռուսաստանը Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ավիաբազա է ուղարկել չորս նորագույն «Սու-35Ս» կործանիչներ։

Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով օպերատիվ զինվորական վարչության մարմինների աղբյուրներին։

Նորագույն կործանիչները, պարբերականի տվյալներով, մի քանի օր առաջ թռել են Աստրախանից և հասել Սիրիա Կասպից ծովով, Իրանի ու Իրաքի օդային տարածքով։

Այդ կործանիչները Ռուսաստանի Ավիատիեզերական ուժերին են հանձնվել 2015 թվականի աշնանը։

Այժմ «Խմեյմիմ» բազայի ավիախմբում կա 70 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Spread the love