Ռուսաստանը Սիրիա է ուղարկել նորագույն հետախուզական ինքնաթիռ

- in Միջազգային
Inqnatir

Ռուսաստանը Սիրիայում գործածում է ռադիոտեխնիկական և օպտիկաէլեկտրոնային հետախուզության Տու-214Ռ նորագույն ինքնաթիռ, որն ունի ԱՄՆ ինքնաթիռներին լրտեսելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյային։

Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ նորագույն ինքնաթիռը վերջերս է ժամանել Լաթաքիա նահանգում գտնվող ռուսական բազա։ Ռուսական կողմից տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ լրտեսման համակարգն առանձնանում է բարձր ճշգրտությամբ։ Նա նշել է, որ խոսքը բավականին առաջադեմ հետախուզական ինքնաթիռի մասին է, որն ունի բոլոր եղանակների համար նախատեսված ռադարային համակարգեր և էլեկտրոնաօպտիկական սենսորներ, որոնք տարածքները պատկերում են լուսանկարին չզիջող որակով։

Աղբյուրը հաստատում է, որ ինքնաթիռը կարող է լրտեսել հակառակորդի ուժերի միջև շփմանն ու ազդանշաններին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20