Ռուսաստանը փորձում է Սիրիայում ստեղծել «ալավիական մինի պետություն»

- in Կարծիք

Սիրիական հակամարտությանը ռուսական զինված միջամտության վերջնական նպատակը կարող է լինել Սիրիայում «ալավիական մինի պետության» ստեղծումը։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը Reuters-ին տված հարցազրույցում։

«Հավատարի՞մ է արդյոք Ռուսաստանը խաղաղ կարգավորման գաղափարին, թե՞ օգտվում է դրանից՝ փորձելով միևնույն ժամանակ ապահովել Ասադի ուժերի ռազմական հաղթանակը՝ երկրի հյուսիս-արևելքում ստեղծելու ալավիական մինի պետություն»,- հարցադրում է արել բրիտանացի նախարարը։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե Ռուսաստանի գործողություններին հասցեագրված Բրիտանիայի քննադատությունը «վտանգավոր լցոնում» է, Համոնդն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը չի կարող շարունկել Ասադի հակառակորդների ռմբակոծությունները՝ միաժամանակ իրեն անվանելով խաղաղ գործընթացի մասնակից։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել էր Համոնդի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը խաթարում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20