Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի իշխանություններին Ասադի թուլության վկայությունն է

Asad

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով, Սիրիայի իշխանություններին Ռուսաստանի աջակցությունը վկայում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի թուլության մասին:

«Այն փաստը, որ Պուտինին արդյունքում անհրաժեշտ եղավ ուղարկել զորքեր ու ինքնաթիռներ, ներդնել կենտրոնացված ռազմական գործողություն՝ չի վկայում մեծ ուժի մասին: Դա վկայում է Ասադի դիրքերի թուլության մասին»,- ասել է Օբաման:

Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքի երեք քառորդը, միևնույն է, չի վերահսկվում իշխանությունների կողմից, և «դա առաջիկայում չի փոխվի»:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.