Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության սցենար

- in Հրապարակ
Nato

BBC հեռուստաընկերությունը ներկայացրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պոտենցիալ հակամարտության մտացածին սցենար. ռուսամետ ապստամբների կողմից լատվիական Դաուգավպիլսի գրավումից և ամերիկա-բրիտանական կոալիցիայի միջամտությունից հետո աշխարհը հայտնվում է մասշտաբային միջուկային պատերազմի շեմին, որից մարդկությանը փրկում են Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները:

«Երրորդ համաշխարհային պատերազմ. հրամանատարական կետում» (World War Three: Inside the War Room) ֆիլմը չորեքշաբթի երեկոյան ցուցադրվել է BBC-2 հեռուստաալիքի եթերում:

Ֆիլմի սյուժեն, ինչպես նշում են հեղինակները, լիովին մտացածին է, թեև կառուցված է Ուկրաինայի արևելքում դեպքերի ընթացքի նմանությամբ: Մեկ ժամ տևողությամբ ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարական կետում:

Նախարարների կաբինետի անդամներն ու բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը քննարկում են Բալթյան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները՝ ըստ սցենարի: Խորհրդակցության ժամանակ նրանք կապվում են ՆԱՏՕ-ի և ամերիկյան վարչակազմի պաշտոնյաների հետ, նաև մշտապես տեղեկություններ են ստանում հակամարտությունում փոփոխությունների մասին:

Հորինված հակամարտությունը սկսվել է Էստոնիայում Երկրորդ աշխարհամարտում զոհված խորհրդային մարտիկների հիշատակի ակցիայի ժամանակ:

Հեղինակների մտահղացմամբ՝ Տալլինում ցուցարարների վրա հարձակվել են մի քանի անձինք՝ դիմակավորված և Էստոնիայի դրոշները ձեռքներին: Այնուհետև անկարգություններ են տեղի ունեցել երկրի մյուս հատվածներում, նաև հարևան Լատվիայում: Ռուսաստանն Էստոնիայի իշխանություններին մեղադրել է ակտիվիստների վրա հարձակումներ նախաձեռնելու մեջ:

Լատվիայում ձերբակալվել են ակցիաների ռուսախոս մասնակիցներ, ինչն էլ անկարգություններ է առաջացրել Դաուգավպիլսում, որոնց հետևանքով ռուսալեզու համայնքի անդամները գրավել են քաղաքային վարչության շենքը, դրա տանիքից հանել են ԵՄ-ի և Լատվիայի դրոշները և փոխարենը բարձրացրել մուրճով ու մանգաղով կարմիր դրոշ: Լատվիայում անկարգություններին նախորդել են ռուսալեզու բնակիչների ցույցերը, որոնք բողոքել են խտրականությունից:

Հեղինակները նշում են, որ բոլոր դեպքերը հորինված են, իսկ իրենց խնդիրն էը եղել միայն ցույց տալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Եվրոպայում նոր պատերազմի դեպքում:

«Սա պատմություն է այն մասին, թե բրիտանացի զինվորականներն ու քաղաքական գործիչներն իրենց ինչպես կպահեին Եվրոպայում ենթադրական պատերազմի դեպքում… Ժամանակակից վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է փորձել ՆԱՏՕ-ի ամրությունը: Ֆիլմի հեղինակները հարցում են կատարել շատ նախկին զինվորականների ու փորձագետների շրջանում, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է պատասխանել հնարավոր ագրեսիային: Ֆիլմի սյուժեն ստեղծվել է ռազմական վերլուծաբանների օգնությամբ»,- ասվում է ֆիլմի ազդագրերում:

Ֆիլմի գլխավոր հերոսների՝ բրիտանացի զինվորականների և պաշտոնյաների դերերը մարմնավորում են երկրի նախկին բարձրաստիճան ղեկավարները:

Սցենարի համաձայն՝ Դաուգավպիլսի վարչության շենքը գրավածների առաջնորդը հայտարարում է, որ քաղաքն ամբողջովին «Լատվիա-ռուսական միության» վերահսկողության տակ է, և այնտեղ շուտով Ռիգայի անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Լատվիայի իշխանությունները տեղի ունեցողն անվանում են անօրինական, հայտարարված հանրաքվեն՝ ոչ լեգիտիմ: Լոնդոնում խորհրդակցության մասնակիցները սկսում են քննարկել՝ արդյոք կատարվողը ագրեսիա՞ է ՆԱՏՕ-ի անդամ-երկրի դեմ, և արդյոք դաշինքը պե՞տք է հավաքական պաշտպանության մեխանիզմ գործի դնի:

«Մինչ ՆԱՏՕ-ն որոշում է՝ Բալթյան երկրներին ռազմական օգնություն ցուցաբերե՞լ, թե՞ ոչ և ուժեղացնե՞լ արդյոք զինվորական խմբավորումը՝ տարածաշրջան ռուսական հատուկ ստորաբաժանումների ներթափանցումը կանխելու համար, ոստիկանությունը փորձում է ճնշել ապստամբությունը, իսկ ապստամբների առաջնորդը փորձում է ավելի շատ մարդկանց օգնության կանչել: Ռուսամետ խմբերը հավաքվում են Լատվիայի արևելյան քաղաքների վարչական շենքերի մոտ, ոստիկանների շրջանում զոհեր կան… Հատուկ ծառայությունները հայտարարում են, որ մեծ թվով զինված ռուսներ անօրինական կերպով Լատվիա են ժամանել»,- կադրից այն կողմ պատմում է մեկնաբանը:

Լոնդոնում որոշվում է ռազմական օգնություն ցուցաբերել Լատվիային, ռազմակնա հրահանգիչներ ուղարկել: Միաժամանակ Ռուսաստանը զորավարժություններ է սկսում լատվիական սահմանի մոտ, 300 բեռնատար է ուղարկում Դաուգավպիլս՝ հայտարարելով, որ դրանց մեջ հումանիտար օգնություն է: Խորհրդակցության մանսակիցները որոշում են Բրիտանիայի խորհրդարանին հնարավորություն տալ որոշում ընդունել ՆԱՏՕ-ի Կանոնադրության համաձայն՝ Լատվիայի տարածքային ամբողջականությունը պահելու համար ռազմական ուժ կիրառելու մասին:

Բրիտանիայի և ԱՄՆ-ի դրան հաջորդած գործողությունները աշխարհը կանգնեցնում են միջուկային պատերազմի շեմին: Իրավիճակի խորացումից հետո ԱՄՆ-ը պնդում է ՌԴ տարածքի ուղղությամբ սահմանափակ միջուկայինհարված հասցնել: Լոնդոնի խորհրդակցության մասնակիցները դեմ են դրան:

Սակայն ԱՄ-ը, այնուամենայնիվ, տակտիկական միջուկային զենք է կիրառում ՌԴ զինված ուժերի դեմ: Դա, նաև այն, որ Ռուսաստանը արձակման է պատարստել միջուկային մարտաֆգլխիկներով իր միջմայրցամաքային հրթիռները, խորհրդակցության մասնակիցները շփոթվում են, բրիտանացի զինովարակններն ու քաղաքական ոգրծիչներն այդպես էլ չեն կարողանում սեղմել «կարմիր կոճակը»՝ համարելով, որ իրենք իրավունք չունեն հարված հասցնել, որի հետևանքով սովորական հասաակ ռուսներ կտուժեն: Նրաք նաև հայտարարել են, որ չեն կարող համաձայնվել հրթիռների արձակմանը՝ առանց վստահության, որ ռուսական հրթիռներն ուղղված չեն Բրիտանիայի վրա և չեն արվածի Լոնդնին:

Ֆիլմի հեղինակները շեշտը դրել են ՌԴ-ի դեմ ուժի կիրառման հարցում ՆԱՏՕ-ի անդամների դիրքորոշումներում միասնականության բացակայության վրա:

Թեև Ռուսաստանը ֆիլմումորպես ագրեսոր է ցուցադրված, BBC-ն հերքում է ենթադրությունները, որ ֆիլմի թողարկումը հակառուսական արշավ է:

Spread the love