Ռուսաստանն անհրաժեշտ չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը

- in Կարծիք
LGHH

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համընդհանուր ընդունված ձևաչափի փոփոխման հարցի լուծմամբ պետք է զբաղվեն հենց նրա մասնակիցները, սակայն Ռուսաստանը չի տեսնում դրա անհրաժեշտությունը։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Մենք նրա տեսքի փոփոխման որևէ կարիք չենք տեսնում։ Անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նրանում և աջակցել այդ հարցի լուծման առաջընթացին։

Ձևաչափը հաստատված է և համընդհանուր ընդունված։ Բացի այդ, պետք է խոստովանել որ այն մեծապես արդյունավետ է։ Հասկանալի է, որ բոլորը կցանկանային ավելի մեծ արդյունքներ, սակայն պետք է ընդգծել, որ այն աշխատում է։

Եթե լինի հակամարտության կարգավորման համար հանդիպումներն ավելի լայն ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն, ապա մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20