Ռուսաստանն ընտրեց պատերազմը

- in Հրապարակ
Russia

Փլուզվող պետությունը, որը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ տնտեսական խոր ճգնաժամում, պետք է ձեռք բերի ոչ թե պարզապես ինչ որ մարկեր, այլեւ արտաքին քաղաքական համոզիչ ոճ:

Պետք է ասել եւ լիովին համոզված լինել դրանում, որ Ռուսաստանի քաղաքական-օլիգարխիկ ղեկավարությունը լիովին հաջող ընտրել է որոշակի ոճ՝ պատերազմը: Քաղաքական մոռացության ու տնտեսական անէության չմատնվելու համար Ռուսաստանը պետք է պատերազմի, ընդ որում՝ լիովին չմոտիվացված, ցանկացած վայրում: Տվյալ դեպքում պատերազմի միջոցներից մեկը ռազմական ներկայությունն է տարբեր տարածաշրջաններում, որպեսզի ցույց տան, որ գոյություն ունեն որպես գործունակ պետություն, որի հետ պետք է երկխոսություն վարել:

Ռուսաստանն ի վիճակի չէ իրականացնել նման գործողություններ, նույնիսկ այն տարածաշրջաններում, որոնք գտնվում են մոտ տարածությունում: Կամ էլ հնարավորություն ունի ռազմական ուժ կիրառել այնպիսի պետությունների դեմ, որոնք բավարար պաշտպանական հնարավորություններ չունեն: Բացի այդ, ցանկացած ռազմական գործողություն, հատկապես սեփական սահմաններից հեռու, պահանջում է մեծ միջոցներ, որոնք գնալով նվազում են:

Այս ոճը շատ է հիշեցնում Թուրքիայի պահվածքը 70-ականներից ի վեր, որը չէր կարող մնալ քաղաքական դրայվից դուրս:

Պատերազմը, առավել եւս առանց բավարար մոտիվացիաների, դատապարտված է արտաքին քաղաքական պարադիգմի տապալման, լիակատար սնանկացման եւ պետության ապակազմակերպման:

Ռուսները հույս են դրել արագ ու կարճաժամկետ պատերազմի, կամ էլ մի քանի, հնարավոր է հետեւողական կոնֆլիկտների վրա: Ռուսներին թվում էր, որ Ուկրաինայի հետ հակամարտությունը նման կլինի Վրաստանի հետ հակամարտությանը: Պարզվեց սակայն, որ դա երկարաժամկետ է, եւ ուկրաինացիներն էլ ամենեւին ռուս չեն, ինչպես բազմիցս պնդել է Պուտինը:

Նույնը տեղի ունեցավ Սիրիայի հարցում: Սակայն այս երկրում ռուսները գործ ունեն ոչ թե բանդաների, այլ լավ կազմակերպված բանակի հետ, եւ ստիպված են իրենց վրա զգալ ահաբեկչական շատ ակտեր:

Մինչ այժմ ոչ ոք չի արտահայտվել, թե որքան արժեն ռազմամթերքն ու ինքնաթիռների թռիչքներն այս պատերազմում: Դա բավական թանկ է, եւ արդեն հայտարարություն է եղել, որ ռուսները չեն պատրաստվում երկար մնալ Սիրիայում: Բայց որքա՞ն են պատրաստվում ռմբակոծել այդ երկիրը: Եվ ընդհանրապես, որո՞նք են Սիրիայում ռուսների գործողությունների արդյունքները՝ կրակը Ռուսաստանի վրա ուղղե՞լը:

Ռազմական գործողությունների համար թատերաբեմ որոնելը բավական բարդ է եւ միանշանակ չէ քաղաքական իմաստով: Ծախսերի հետ մեկտեղ դա բավական ծանր է, առավել եւս, երբ ռուսական հետախուզությունը ապակազմակերպված է եւ կորցրել է շատ հնարավորություններ:

Այս կապակցությամբ ենթադրվում է թատերաբեմ գտնել մոտակայքում, այսինքն՝ հետխորհրդային հարեւանների տարածքում: Այս հարցում բավական փորձ կա, կա նաեւ նման գործողությունների փորձը, որտեղ Ռուսաստանը հանդես է եկել որպես «արբիտր-ագրեսոր»:

Սակայն այս սցենարում ամենաանիմաստը կարող է այն լինել, որ Ռուսաստանը նախկինի պես մնա մեկուսացված եւ դառնա հիմնական թիրախը, օրինակ՝ Իսլամական պետության համար, որը ժամանակի ընթացքում վերակազմավորվելու է եւ դառնալու է տարբեր պետությունների գործընկերը:

Սիրիայում ռուսների սպեկուլյացիաների օրինակով կարելի է նշել, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի, արաբների, իրանցիների համար Ռուսաստանը գործընկեր չդարձավ: Ռուսաստանը մնացել է շրջափակման ու մեկուսացման մեջ, ինչը հանգեցրել է տնտեսական ճգնաժամի խորացմանը:

Ռուսաստանի առջեւ, որը մշակում է այս սցենարը, կանգնած է իր սահմանների ողջ երկայնքով ռազմական հակամարտությունների մեջ հայտնվելու հեռանկարը:

Միեւնույն ժամանակ, այդ սցենարը կարող է հակադարձ կապ ունենալ եւ արտահայտել ոչ միայն Ռուսաստանի նպատակները, հատկապես եթե այն վերաբերվի նրա վասալներին: Ռուսներին կարող են թույլ տալ ծավալել այդ արկածախնդրությունը եւ մտնել հակամարտությունների մեջ, երբ այդպիսով կպարզվի, որ Ռուսաստանն անգործունակ է:

ՆԱՏՕ-ում արդեն զգացել են, որ ՀԱՊԿ-ը եղել եւ մնացել է ձեւական կազմակերպություն, եւ դրա առաջին օրինակը դարձել է այն, թե ինչպես է Ռուսաստանը խոզավարի վերաբերվում Հայաստանին: Շատ խնդիրներ են եղել նաեւ այլ վասալների հետ: Արեւմտյան հանրությունը հետագայում էլ աշխատելու է ՀԱՊԿ-ի լեգիտիմության բացակայությունը հաստատելու եւ այդ մարգինալ բլոկը փլուզելու ուղղությամբ:

Ռուսաստանն անկասկած հաջողություն կունենա ռազմական միջոցներ կիրառելով իր մասին հայտարարելու համար: Ռուսաստանը մինչեւ ատամները զինել է Ադրբեջանին: Ըստ ամենայնի, Ադրբեջանին սպասվում է կամ փլուզում, կամ ապակազմակերպում, եւ այդ դեպքում ո՞ւմ է մնալու այդ զենքը: Ո՞ւմ դեմ են կռվելու ադրբեջանցիներն ու նրանց վարձկանները: Հնարավոր է՝ պրոռուսական կողմնորոշման հայ «մտավորականության» դեմ: Հնարավոր է նաեւ՝ ռուսների դեմ:

Մինչ այդ, Ռուսաստանում արդեն տեղի է ունեցել ամենաայլանդակ բանը՝ ռուսական էլիտան դարձել է կրիմինալ, եւ նրան դուր է եկել կոնֆլիկտային մարկերը միջազգային ասպարեզում: Այս զգացումն ուժեղանալու է, քանի որ ռուսական էլիտային այլ բան չի մնում, քան բանակն ուղարկել մսաղաց: Չէ՞ որ պետք է ինչ որ կերպ պահել իշխանությունն ու գողոնը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20