Սահմանամերձ համայնքների հոսանքի, գազի և ջրի վարձերի փոխհատուցման համար հատկացվեց 928 մլն դրամ

Hashvark

ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներին որպես պետական աջակցություն հատկացրեց 928 մլն 871 հազար դրամ` բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (2), Վայոց ձորի (5) և Տավուշի մարզերի (24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին:

«Յուրաքանչյուր տարի մենք աջակցություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքների բնակիչներին, և այս որոշումը դրա շրջանակում է»,- ասել է ՀՀ վարչապետը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.