Սամվել Ուզունյանը հայտարարում էր, թե հեռանալու մտադրություն չունի, բայց աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացրեց

dat

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ օրերս դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին՝ միևնույն ժամանակ խնդրելով, որպեսզի նույն դատարանում շարունակի աշխատանքը որպես դատավոր:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը:
Արդարադատության խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:

Սամվել Ուզունյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ արձակուրդ է գնացել բուժման նպատակով և վերադառնալու է իր աշխատանքին, հեռանալու միտք էլ չունի, սակայն ինչպես տեսնում ենք, դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու դիմում է գրել, բայց դատավորի պաշտոնից հրաժարվել առայժմ չի ցանկանում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.