Սեյրան Օհանյանը` ԶՈՒ-ում աշխատավարձերի բարձրացման մասին

Seyran Ohanyan

ՀՀ Զինված ուժերում  յուրաքանչյուր զինծառայողի  աշխատավարձի փոփոխություն  իրականացվում է երկրում վարվող աշխատավարձերի ընդհանուր քաղաքականության շրջանակում:

ԵՊՀ-ում դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման հնարավորության վերաբերյալ ուսանողներից մեկի  հարցին:«Բայց քանի որ զինվորականների  առաջ առանձնահատուկ պայմաններ են դրված, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

Նախարարը մանրամասնեց, որ խոսքն այն զինվորականների մասին է, ովքեր վտանգավոր ծառայություն են իրականացնում սահմանին և, ընդհանուր առմամբ, այն զինվորականների, ովքեր իրենց ծառայության ընթացքում առնչվում են վտանգավոր դեպքերի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20