Սերժ Սարգսյանը հատ-հատ լսել է բոլորին. «Հրապարակ»

- in Մամուլ
Yntrutyun

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած բոլորն անհամբեր սպասում էին ԳՄ նիստին, սակայն ուրբաթ օրն այն շատ կարճ է տևել, ի տարբերություն նախորդի, որը տևել էր 3 ժամ, և որի ժամանակ Սերժ Սարգսյանը հատ-հատ լսել էր բոլորին, ավելին` պահանջել, որ բոլորն արտահայտվեն երկրի, պետության զարգացման, բարեփոխումների առնչությամբ:

Մեզ հետ զրուցող ԳՄ-ականն ասաց. «Շեֆը ոչ մի բան չէր ասում, մենակ մեզ էր լսում, տպավորությունն էնպիսին էր, որ ինքն ինչ-որ որոշում ուներ ու մեր տեսակետն էր համադրում, մեր ասածներին ոչ մի ռեակցիա չտալով: Էդպես էր նաև, երբ վարչապետ էր նշանակում Հովիկ Աբրահամյանին»:

Իսկ վերջին ԳՄ-ն շատ կարճ է տևել, որովհետև առավոտից ծերերը խումհարի մեջ են եղել, քանի որ դեռ ԱԺ-ից տոնում էին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թոռ ունենալու փաստը: Բոլորը` Գալուստ Գրիգորիչի ղեկավարությամբ, նախ զարդարել էին Բաղդասարյանի կոնյակաբույր ԱԺ սենյակը, ապա շարունակել ԳՄ-ից հետո՝ հաջորդ օրը «Օջախում»:

ԳՄ նիստում էլ արագ ամփոփել էին ԵԽԽՎ զեկույցների արդյունքները, Ընտրական օրենսգրքի համար Սերժ Սարգսյանն ասել էր` դեռ վերջնական տարբերակները պատրաստ չեն, ՀՅԴ-ի մասով էլ. «Հրանտ Մարգարյանն ինչ ասել է, էդ է, նոր բան չկա, բանակցությունները շարունակվում են»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20