Սիրիական ճգնաժամի ժամանակ Թուրքիան վերածվել է «համընդհանուր խղճի ձայնի»

Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիային անվանել է «խղճի գլոբալ ձայն», որը Սիրիայի ճգնաժամի ժամանակ «մարդասիրության դասեր» է տվել համայն աշխարհին.

«Այն ժամանակ, երբ վերացվում են դիմակները և հասկանալի են դառնում ճնշվածների պաշտպանների ու ճնշողների միջև տարբերությունները, Թուրքիան վերածվել է համընդհանուր խղճի ձայնի։ Չնայած տեղի ունեցածը յուրովի մեկնաբանելու բոլոր փորձերին՝ Թուրքիան մարդասիրության դաս է տվել համայն աշխարհին, օգնել է սիրիացի եղբայրներին՝ առանց դնելու լեզվական, դավանաբանական, կրոնական ու էթնիկ պատկանելության տարբերակում դնելու»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց հարավային սահմաններին գոյանա նոր Ղանդիլ (Ղանդիլի լեռը գտնվում է Իրաքի հյուսիսում, այնտեղ գտնվում է PKK-ի շտաբ-բնակարանը)։

Էրդողանը հայտարարել է, որ վերջ կդրվեն Հալեպի հյուսիսում PYD-ի «սադրիչ» քայլերին. «Մենք չենք լռելու՝ տեսնելով, թե ինչպես է տարածաշրջանում վնաս հասցվում Թուրքիային։ Մենք, ի տարբերություն մյուսների, չունենք հեռվից սիրիացի ահաբեկիչների քաղաքականությանը հետևելու հնարավորություն։

Նա, ով չի հասկանում դա, այսպես թե այնպես, կփոշմանի։ Թուրքիան այն երկիրը չէ, որը նահանջում է կամ հանձնվում է զենքի ուժի առջև։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ստուգել, թե որքան է մեր համբերությունը, թող իմանա, որ մեր համբերությունը սպառվելու վրա է»։

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցում պետք է հնարավորինս արագ ձեռք բերվի կոնսենսուս, հակառակ դեպքում Արևմուտքի երկրները չեն կարողանա կանգնեցնել փախստականների ալիքը։ Էրդողանը վերստին քննադատել է ԱՄՆ-ին, որը համաձայն չէ Սիրիայում թռիչքազերծ գոտու ստեղծմանը.

«Սակայն նայե՛ք, ռուսական մարտական ինքնաթիռներն այնտեղ անում են այն, ինչ ցանկանում են, զոհվում են տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ։ Մենք եղել ենք դաշինքում, պատրաստվո՞ւմ էինք համատեղ գործել։

Թուրքիայում դեռ ասում են, որ մենք դադարեցնենք հարվածել PYD-ին ու YPG-ին։ Կներեք, բայց մենք մտադիր չենք անել դա։ Եթե Թուրքիայի ուղղությամբ արձակվի թեկուզ մեկ արկ, ապա պատասխանը կլինի մի քանի անգամ ավելի»։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.