Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը հայտնել են հրադադարին մասնակցելու մասին

- in Միջազգային
siria

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը հայտարարել են երկրում կրակի դադարեցման ռեժիմին հանձնառու լինելու մասին, որը պետք է սկսվի փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պատրաստված Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծն ամրապնդում է փետրվարի 27-ից երկրում կրակի դադարեցման ռեժիմի ուժի մեջ մտնելը։

Տարածված նախագծում նշվում և ողջունվում է, որ «սիրիական կառավարական ուժերը և նրանց աջակցողները հայտնել են ՌԴ-ին, իսկ սիրիական ընդդիմադիր խմբերը հայտնել են ՌԴ-ին և ԱՄՆ-ին, այդ թվում՝ Բարձրագույն բանակցային կոմիտեի միջոցով, որ ընդունել են և հայտարարել ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին իրենց հանձնառության մասին, և այժմ հանդիսանում են դրա մասնակիցներ»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գործողություններն ամրապնդել են սիրիական իշխանությունն ու վատացրել մարդասիրական վիճակը երկրի տարածքում։

Նրա խոսքով՝ «դա ոչ միայն քաղաքացիական պատերազմ է Սիրիայում, այլև պրոքսի պատերազմ տարածաշրջանային տերությունների միջև»,- ասել է նա՝ նշելով, որ Սիրիայի շատ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, տևական ժամանակ քաղցած են։

Նախագահը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը կորցրել է վեահսկողությունը Իրաքում մի շարք առանցքային քաղաքների նկատմամբ։ «ԴԱԻՇ-ը կորցրել է մի շարք առանցքային քաղաքներ՝ Իրաքի տարածքի ավելի քան 40 տոկոսը, որը երբևէ վերահսկել է»,- ասել է Օբաման։

Գրոհայինների բարոյական վիճակը վատթարանում է՝ վստահեցրել է Սպիտակ տան ղեկավարը։ «Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ դասալքության և նրանց մահապատիժների մասին, ովքեր փորձում են դասալքել»,- ասել է Օբաման։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Սիրիա ուղևորվող օտարերկրացի գրոհայինների հոսքը զգալիորեն կրճատվել է։

Սիրիայում հաջակցություն կրակի դադարեցման Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը տարածվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտարարել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը։

«Մենք ստացել ենք Սիրիայում քաղաքական կարգավորմանը նպաստող բանաձևի նախագիծ»,- ասել է նա։

Համաձայն Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հրապարակած համատեղ հայտարարության՝ այսօր գիշերվանից պետք է սկսվի հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբերի միջև։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20