Սիրիայում ցամաքային գործողություն ծավալելու Անկարայի պլանները հղի են պատերազմով

- in Հասարակություն
Bordyuja

Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ ծավալելու մտադրության վերաբերյալ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հայտարարությունները սպառնում են սիրիական ճգնաժամը հասցնել որակապես նոր մակարդակի՝ տարածաշրջանի պետությունների միջև ուղղակի ռազմական բախման: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ինչպես ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ, ՀԱՊԿ-ի քարտուղարությունում խիստ անհանգստացած են Սիրիայում իրադրության սրումից:

«Թուրքայի կողմից Սիրիայի տարածքի զանգվածային հրետակոծումները, Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ ծավալելու մտադրության վերաբերյալ Անկարայի և Էր-Ռիադի հայտարարությունները հղի են նրանով, որ սիրիական ճգնաժամը կարող է հասնել որակապես նոր՝ շատ վտանգավոր մակարդակի՝ տարածաշրջանի պետությունների միջև ուղղակի ռազմական բախման: Իրադարձությունների նման զարգացման հետևանքները դժվար է կանխատեսել»,-ընդգծել է Բորդյուժան:

Նրա խոսքով՝ այս պայմաններում հետին պլան է մղվում գլխավոր խնդրի լուծումը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ներսիրիական խաղաղ կարգավորմանն աջակցելը. «Սիրիայի տարածքում՝ ՀԱՊԿ կազմակերպության պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում, պատերազմի օջախի հետագա բորբոքումը սպառնալիք է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության համար»։

Spread the love