Սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից

- in Հասարակություն
Surch

Օրական լրացուցիչ երկու բաժակ սուրճը նվազեցնում է լյարդի ցիռոզի զարգացման ռիսկը 44 տոկոսով, ինչպես նաև իջեցնում է այդ հիվանդության մահացությունը 50 տոկոսով, գրված է Alimentary Pharmacology & Therapeutics ամսագրում:

Սաութհեմփթոնի և Էդինբուրգի համալսարանների գիտնականների խումբը 400 հազար մարդու մասնակցությամբ հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է ապացուցել, որ գոյություն ունի կապ սուրճի օգտագործման և լյարդի հիվանդության վտանգի նվազեցման միջև: Հետազոտության արդյունքների համաձայն՝ սուրճի շատ օգտագործումը միանշանակ իջեցնում է ցիռոզի զարգացման ռիսկը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20