Վալերի Սահարյանը Պուտինի մասին նկարահանվելիք գեղարվեստական ֆիլմի 4 պրոդյուսերներից մեկն է

Putin Vladimir

Այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը ծրագրում է սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները։

Այս մասին հայտնել է ընկերության թոփ մենեջերներից մեկը՝ Վալերի Սահարյանը, ով ֆիլմի 4 պրոդյուսերներից մեկն է։

Սահարյանի խոսքով՝ ֆիլմը կնկարահանի երկու «Օսկարի» արժանացած ռեժիսոր, սակայն գլխավոր դերակատարի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Սահարյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պուտինին կմարմնավորի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով վերջերս հայտարարել էր, որ դա իր երազանքն է։

«Մենք ոչ մի հայտարարություն չենք արել, չգիտեմ, թե որտեղից է հայտնվել Դի Կապրիոյի համաձայնության մասին տեղեկությունը։ Հավանաբար աղմուկը բարձրացել է գերմանական պարբերականին արված նրա հայտարարությունից։ Կարող եմ ասել, որ քասթինգին մասնակցում են առաջին մեծության 4 դերասաններ»,- ասել է Սահարյանը։

Նա նշել է, որ սցենարը անձամբ Պուտինի հետ չի համաձայնեցվել։ Նախագծի մասին ծանոթագրական տեղեկությունը տեղադրված է կինոարտադրողի կայքում։ «Պետանվտանգության կոմիտեի սպայից, վարչապետից՝ նախագահ։ Մարդ-առեղծված։ Հայացք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի անձնական կյանքին ու կարիերային»,- ասվում է այնտեղ։

Reuters

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.