Վախից ազատվելու 5 վարժություն

- in Հասարակություն
Mard

Յուրաքանչյուր մարդ էլ վախեր ունի, և երբեմն դրանք անհաղթահարելի են թվում: Իրականում գոյություն ունեն վախը հաղթահարելու մի քանի պարզ և արդյունավետ միջոցներ:

1. Բաժակ

Եթե ձեր վախը պայմանավորված է մարդկանց հետ շփումով, օգտակար է այս մեթոդը. մտքում ձեր մրցակցին տեղավորեք բաժակի մեջ՝ աստիճանաբար փոքրացնելով նրան, մինչև համապատասխան չափերը: Հետևեք, թե ինչպես է նա զգում իրեն բաժակում, և ինչպես եք զգում դուք ձեզ: Գաղտնիքն այն է, որ ձեր ուղեղը ընկալում է խնդրի «փոքրանալը»:

2. Ավելի բարձր գտնվել

Որոշ իրավիճակներում այս մեթոդը կօգնի ձեզ սեփական արժանապատվության զգացում ունենալ: Օրինակ՝ պատկերացրեք ձեզ ուսուցչի, իսկ մրցակցին՝ աշակերտի դերում:

3. Թռչել

Եթե ձեզ տանջում է որևէ իրադարձությունից կամ գործողությունից առաջ համակած վախը, աշխատեք մտովի տեղափոխվել այնտեղ, որտեղ դուք ձեզ ավելի հարմար և լավ եք զգում: Ամեն անգամ դժվար պահերին այդ մեթոդին դիմելով՝ դուք կարող եք թոթափել ձեր լարվածությունը:

4. Ընտելացնել վախը

Փորձեք ձեր վախին կերպարանք հաղորդել: Դա կարող է լինել այն կենդանու կամ առարկայի տեսքով, ինչը ձեզ վախեցնում է: Հենց որ դա ձեզ հաջողվի, կերպարանափոխեք այն ինչ-որ բանի՝ ինչի որ ուզում եք: Դա պետք է լինի ինչ-որ փափուկ, հնազանդ մի բան: Թույլ տվեք, որ նա նստի ձեր կողքին, և դուք այլևս չեք վախենա:

5. Նայել նրա աչքերին

Այդ եղանակը ոչ պակաս արդյունավետ է, ունի առավել արագ կիրառություն: Այլ խոսքով՝ գիտակցված ռիսկ: Եթե վախենում եք բարձրությունից, ապա կարելի է ձեռնարկել օդապարիկով թռիչք, եթե վախենում եք ջրից, ապա սկսեք լողավազան գնալ: Գիտակցված գործեք այն արարքները, որոնցից վախենում եք. այդ ճանապարհով կազատվեք վախից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20