Վլադիմիր Պուտինը վերստին հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

- in Միջազգային
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է առևտրային-տնտեսական ոլորտում համագործակցության հարցը։ Այդ մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շարունակվել է մտքերի փոխանակումը համագործակցության այժմեական հարցերի շուրջ, ինչն առաջին հերթին վերաբերում է առևտրային-տնտեսական ոլորտին»։

Հիշեցնենք, որ Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև երեկ, իսկ դրա նախօրեին Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին զենք վաճառելու հետ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20