ՎՊ փոխնախագահ Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ

- in Մամուլ
Ator

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Իշխանական կուլիսներում տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ։ Եվ նա Սերժ Սարգսյանի մոտ ջանք չի խնայում այդ պաշտոնը ստանալու համար։

Ի դեպ, Յոլյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի Ս. Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, թե էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը շատով հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Եվ այդ խոսակցություններին զուգահեռ Յոլյանն ամեն ինչ անում է այդ աթոռին հասնելու համար։

Հիշեցնենք, որ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մարտիրոսյանի մահից հետո էլ նա ցանկանում էր այդ պաշտոնին նշանակվել։ Բայց երբ նախարար դարձավ Զախարյանը, ասում են, Յոլյանը խռովել էր Սերժ Սարգսյանից ու անգամ մի քանի ամիս ՎՊ գործի չէր գնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20