Վրաստանը վտանգ է սպասում Հայաստանի տարածքից

Bernatarner

Վրաստանի սահմանապահ ծառայությունը և ԱՄՆ ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը համաձայնագիր են կնքել սահմանները ամրապնդելու համար Վրաստանին 10 մլն դոլար հատկացնելու մասին:

Ինչպես տեղեկացրել է BBC-ն, առաջին հերթին կամրապնդվի հայ-վրացական սահմանը: «Մինչև 2017-ի մարտը հայ-վրացական սահմանի վրացական հատվածը ամբողջությամբ կհամալրվի վերահսկողության համակարգերով և տեխնիկական միջոցներով», ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Սահմանների ամրապնդումն ուղղված է նախեւառաջ միջազգային ահաբեկության դեմ պայքարին: Սակայն, պետք է նշել, որ միջազգային հանրությունը սպառնալիքների թվում ներկայում դասում է Ռուսաստանն ու արմատականությունը:

Հայ-վրացական սահմանը ներկայում փաստացի դարձել է Արեւմուտք-ՀԱՊԿ-Ռուսաստան սահման, եւ թեեւ Վրաստանը սահման ունի Ռուսաստանի հետ, սակայն ուշագրավն այն է, որ առաջին հերթին ամրապնդելու է հենց Հայաստանի հետ սահմանը:
Ըստ ամենայնի, Հայաստանի տարածքից Վրաստանը որոշակի սպառնալիքներ է զգում: Այդ մասին նախկինում էլ պարբերաբար խոսել են վրաց պաշտոնյաները, ընդ որում, նկատի ունենալով ոչ միայն Գյումրիում տեղակայված ռուսական բազան:

Ներկայում Թբիլիսին Արեւմուտքի ու մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի իրականացմանը, որոնք Ռուսաստանում բավական սուր են ընդունվել: Խոսքը մասնավորապես ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման եւ հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման մասին է:

Իր հերթին, Վրաստանի ներքաղաքական իրավիճակը բավական բարդ է, եւ այդ երկրի փորձագետները չեն բացառում նաեւ արտաքին միջամտության հնարավորությունը:

Հասկանալի է, որ խնդիրը Հայաստանը չէ, այլ Հայաստանի տարածքից որոշակի գործողությունների հնարավորությունը: Արեւմուտքը Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով ուժեղացնում է վերահսկողությունը, այդ թվում ավելացնում է ռազմական ներուժը, եւ Հայաստանի սահմանը փաստացի հայտնվել է այդ «կարգավիճակում»:

Ըստ ամենայնի, վրացական կողմը փորձելու է չեզոքացնել Հայաստանի տարածքից «կանաչ մարդուկների» եւ այլ ագենտուրայի ներթափանցման փորձերը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.