Տան մաքրությունն օգտակար է հոգեկան վիճակի համար

- in Հասարակություն
Gini

Ամերիկացի գիտնականները սթրեսի և ընկճախտի դեմ պայքարի նոր միջոց են գտել: Մասնագետների խոսքով՝ ինքն իրեն կարգի բերելու համար բավարար է պարզապես մաքրություն անել տանը:

Հոգեկան խանգարումների ամերիկյան կենտրոնի գիտնականները հետազոտությունների միջոցով պարզել են, որ թափթվածությունն ու փոշին վտանգավոր են մարդու հոգեբանության համար:

Փորձի ընթացքում գիտնականները կամավորներին պարտադրել են իրենց տները մաքրել անպետք հին իրերից: Մաքրության ընթացքում մասնակիցների շրջանում մեծ լարվածություն են նկատել: Դա կապված է նրա հետ, որ մարդկանց մեջ տարիների ընթացքում ձևավորվել է հիվանդագին կախվածություն անձնական իրերից:

Միաժամաակ, փորձի շատ մասնակիցներ ընկճախտի մեջ են ընկել, որովհետև ունակ չեն եղել մաքրել սեփական բնակարանը: Ուստի զարմանալի ոչինչ չկա, որ մաքրությունն օգնում է ինքն իր հետ ներդաշնակության հասնել, նշում են հետազոտողները:

Հետազոտության հեղինակները նշում են, որ տանը մաքրություն պետք է անել էներգետիկ տեմպով, որպեսզի մարդը ծանրաբեռնվածություն զգա, և պետք է դա տևի առնվազն 20 րոպե:

Spread the love