Տավուշի դատախազն իր դատավոր դստեր հետ հեռացավ. «Ժողովուրդ»

- in Մամուլ
dat

«Ժողովուրդ» թերթը գրում է. Տավուշի մարզի դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն օրերս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Նրա փոխարեն մարզի դատախազ է նշանակվել Արմեն Մարուխյանը: Վերջինիս մարզի դատախազության աշխատակիցներին  ներկայացնելու համար Իջեւան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Մինչ այդ՝ հունվարի 12-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Տիգրան Սարգսյանի  դստերը՝ Լիլիթ Սարգսյանին նշանակել էր Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Նշենք, որ Լ. Սարգսյանը Տավուշի մարզում քաղաքացիական գործերով դատեր էր վարում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20