Տիեզերքի «մահը» մոտեցրել են տաս անգամ

- in Հասարակություն
Erkir molorak

Պորտուգալացի ֆիզիկոս գիտնականները հրապարակել են վերջերս կատարված հաշվարկները, համաձայն որոնց Մեծ պայթյունից տիեզերքի «մահը» կարող է տեղի ունենալ արդեն 2․8 միլիարդ տարի հետո:

Համաձայն վարկածներից մեկի՝ ապագայում տիեզերքում կարագանա ընդարձակման պրոցեսը, ինչպես նաև կմեծանա մութ էներգիայի ընդարձակող ուժը:

Այն կաճի այնքան ժամանակ, մինչև չի գերազանցի տիեզերքի մնացած բոլոր ուժերին, որից հետո այն կպատռի տիեզերքի ձգողականությամբ կապված կառուցվածքները: Դրանից հետո այն կգերազանցի նաև միջուկային և էլեկտրոստատիկ փոխազդեցությունների ուժերին` ճեղքելով ատոմները, միջուկները և նուկլոնները: Եվ այդ ժամանակ տիեզերքում տեղի կունենա Մեծ պայթյունը:

Գիտնականները հավաքել և միացրել են մոտակա գալակտիկաների մասին վերջին տվյալները: Արդյունքում՝ նրանք հանգել են այն եզրակացության, որ Մեծ պայթյունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, երբ տիեզերքը կլինի իր ներկայիս տարիքից ընդամենը 0․2 տոկոսով մեծ: Իսկ դա կլինի 2․8 միլիարդ տարի հետո:

Ավելի վաղ գիտնականները կանխագուշակել էին, որ այդ պրոցեսները տիեզերքում տեղի կունենան 22 միլիարդ տարի հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20