ՏՄՊՊՀ-ն Էդմոն Մարուքյանի դիմումի համաձայն վարչական վարույթ է հարուցել ընդդեմ «Վեգա»-ի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի համաձայն «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:

«Այսօր առավոտյան ստացել եմ հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Շաբոյանի պատասխանն առ այն, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, ինչպես նաև հրավիրվել եմ հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը»,-գրել է պատգամավորը:

Նշենք, որ փետրվարի 3-ին Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.